Այսօր արտիստ Արամոյի ծննդյան օրն է

Այսօր արտիստ Արամոյի ծննդյան օրն է։ Արամոն ծնվել է 1968ին։ Նա երգիչ է, դերասան է և նաև թմբկահար։ Նրա հայրը Ավետիք Գևորգյանը ևս դերասան է եղել։ Կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանն է։

Այսօր արտիստ Արամոյի ծննդյան օրն է

1985ին ավարտել  է Կրուպսկայայի դպրոցը։ Սովորել է երաժշտական դպրոցում։ 1985-1989ը սովորել է թատերականում։ Նվագել է «Արևիկ» համույթում։ Երգի պետականում ևս սովորել է և այնտեղի խմբի հետ գնացել է մշտապես հյուրախաղերի։ Խաղացել է թատերական ներկայացումներում։

Այսօր արտիստ Արամոյի ծննդյան օրն է

Արամոն թողարկել է ձայնասկավառակներ։ Դրանք թվով չորսնեն, որոնցից երեքը կնոջ՝ Էմմայի հետ համատեղ են։ Նրանց որդին էլ տարվել է երաժշտությամբ, մասնավորապես ջութակով։ Արամոյի մասնակցությամբ վերջին ներկայացումը «Սև շոկոլադն էր», որը բեմադրել է Սուրեն Շահվերդյանը։

Այսօր արտիստ Արամոյի ծննդյան օրն է

Ի դեպ պիեսի հեղինակը կինն է եղել՝ Էմման։ Ներկայացումը դրամատիկում էին խաղում, բայց որպես անտերպրիզային ներկայացում։ Արամոն հաճախ է համերգներ ունենում ակումբային տարբերակներով։ Նա իր բենդի հետ ներակայցնում է տարբեր երգեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: