«Թռչնի կաթ» խմորեղենը պատրաստեք այս բաղադրատոմսով, և տորթը կստացվի շատ համեղ, նուրբ և գեղեցիկ

Բաղադրությունը

«Թռչնի կաթ» խմորեղենը պատրաստեք այս բաղադրատոմսով, և տորթը կստացվի շատ համեղ, նուրբ և գեղեցիկ

Խմորի համար

  • 4 հատ ձու
  • 1,5 բաժակ շաքարավազ
  • 100 գ կարագ
  • 3 ճ/գ մեղր
  • 4 ճ/գ կաթ
  • 4 բաժակ ալյուր։

Կրեմ

  • 2 բաժակ կաթ
  • 1,5 բաժակ շաքարավազ
  • 4 ճ/գ ալյուր
  • 250 գ կարագ
  • վանիլին։

Գլազուր

  • 3 ճ/գ կակաո
  • 3 ճ/գ թթվասեր
  • կես բաժակ շաքարավազ
  • 30 գ կարագ։

Պատրաստման եղանակները
Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180°C տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։

Կրեմ — Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլինը։

Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4-րդ շերտի վրա գլազուր քսել։

Գլազուր — Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո վերցնել կրակից և վրան ավելացնել կարագը։

Понравилась статья? Поделиться с друзьями: