Երգիչ, դերասան Կարեն Ասլանյանը ամփոփել է անցնող տարին՝ արձանագրելով տեղի ունեցածը և դրա անդրադարձն իր կենսակերպի վրա: Նշելով կորոնավիրուսի առկայությամբ տարվա մեկնարկը՝ երգիչը հիշում է, թե ինչ սահմանափակումներ էր թելադրում նորահայտ վիրուսը:
Հետո երգիչը ցավով նշում է, որ հետագա ամիսներին ամեն ինչ շատ ավելի վատ եղավ, քանի որ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որը փոխել է բոլոր ծրոգրերը: Երգիչը պատերազմի ընթացքում զբաղվել է բարեգործական աշխատանքներով:
Նա իր գործունեության մասին երբևէ չի բարձրաձայնել, քանի որ հարմար չի գտել այդ ժամանակ խոսել. ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակ է եղել, ուստի հարկ էր գործել: Կարեն Ասլանյանը ոչ մի ծրագիր չի իրականացրել, ոչ մի գումար չի աշխատել, քանի որ անպատեհ է համարել դա:
Մասնագիտական գործունեության ընթացքում որոշակի դադար տված երգիչը նոր 2021 թվականից որոշել է վերսկսել զբաղվել իր գործունեությամբ, քանի որ արդեն անթույլատրելի է դադարը: