Թագուհի Օհանյանը մինչ Շուշաննա Թովմասյանի մայրիկ դառնալը իր սոցհարթակում հաճախ էր նրա հետ լուսանկարներ հանրայնացնում՝ գրելով, որ անհամբերությամբ սպասում է բալիկի լույս աշխարհ գալուն:
Սպասված բալիկի ծնվելու նախօրեին նա մեկ այլ հրապարակում էր արել՝ նշելով, որ բալիկն արդեն ճանապարհին է:
Ավելի ուշ նա Շուշաննային շնորհակալություն էր հայտնել իրեն մորաքույր դարձնելու համար՝ հրապարակելով Շուշաննա Թովմասյանի ինստագրամյան գրառումը, որով դերասանուհին հայտնում էր, որ մայրիկ է դարձել:
Այսօր Թագուհի Օհանյանը հրապարակել է իր և Շուշաննայի բալիկի լուսանկարը՝ գրելով. «Շուշաննա Թովմասյան, մերսի ինձ մորաքույրի զգացմունքը տալու համար»: Ապա հավելել է. «Մեր Միկա»: Հիշեցնենք, որ Շուշաննան տղա է ունեցել, ում Միկա են անվանել:
Ի պատասխան նկարի ներքո տեղ գտած մեկնաբանությունների՝ Թագուհի Օհանյանը գրել է. «Ես և Շուշաննան քրոջ պես ընկերուհիներ ենք: Վստահ եմ, որ բոլորդ էլ նման ընկերուհի ունեք»: