Գարիկ Մարտիրոսյանը «Մասկա» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին

Ինչպես հայտնի է, ռուսական Էնտեվե հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է հետաքրքիր ժամանցային հաղորդում, որը կոչվում է «Մասկա» շոու: Այս հաղորդման շրջանակներում տարբեր անձիք կամ խմբեր ներկայացնում են բեմադրություններ:

Գարիկ Մարտիրոսյանը «Մասկա» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին

Հաղորդման շրջանակներում ներկայացող մասնակիցներին գնահատում են ժյուրիի անդամների գործառույթ կատարող շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ: Նրանց թվում է նաև հայազգի Գարիկ Մարտիրոսյանը: Նրա հետ կապված վերջերս ուշագրավ միջադեպ է եղել նշված հաղորդման շրջանակներում:

Գարիկ Մարտիրոսյանը «Մասկա» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին

Հաղորդումն ունի ադրբեջանական հովանավոր, որի գովազդը պետք է անեն նաև մասնակիցներին գնահատելու համար ներկա գտնվող անձիք, այդ թվում նաև Գարիկ Մարտիրոսյանը: Պարզվում է՝ նա հրաժարվել է գովազդել ադրբեջանական ապրանքը:

Գարիկ Մարտիրոսյանը «Մասկա» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին

Գովազդվող ապրանքը ադրբեջանական թեյի տեսականի է: Մասնակիցները թեյի բաժակով թեյ են խմում, որի վրա գրված է ադրբեջանական ապրանքանիշի անունը: Գ. Մարտիրոսյանը կամ թեյ չի խմում, կամ խմելիս բաժակն այնպես է բռնում, որ չերևա ադրբեջանական ապրանքանիշի անունը:

 

Այս մասին իր սոցհարթակում հայտնել է Քսենյա Սոբչակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: