«Բավականին շատ տարածված այն լուրը, որ Ռիտա Սարգսյանի մահը կեղծ է և միտումնավոր է արվել»

Հայկ Թորոյանը գրում է. «Այն անհիմն լուրերը, որ շրջանառվում են, իբրև Ռիտա Սարգսյանը չի մահացել և որ նա ողջ է, ապա սիրելի գիտակից Հայրենակիցներ ջան, խնդրում եմ Ձեզ, եկեք չնմանվենք «միշիկներին» և «միշիկների» հետևորդներին, դադարեցրեք լսել կեղծ փաստարկներ հրապարակողներին և քննարկել նրանց անհիմն փաստերը, անկեղծ եմ ասում, ոչ իրական փաստերի վրա երբեք մի հիմնվեք, նամանավանդ երբ խոսք է գնում մի բանի մասին, որը Քրիստոնիա Հայ ազգի համար նույնիսկ մտածելը ՄԵՂՔ է։

"Բավականին շատ տարածված այն լուրը, որ Ռիտա Սարգսյանի մահը կեղծ է և միտումնավոր է արվել"

Բավականին շատ տարածված այն լուրը, որ Ռիտա Սարգսյանի մահը կեղծ է և միտումնավոր է արվել, իբր նա ինչ-որ բանում կարող էր մեղադրվել և այդպես են արել, որ չդատապարտվի, ապա տրամաբանեք և արձանագրեք այն փաստը, որ մինչ օրս իրական ոչ մի թալանչի չի դատապարտվել:

"Բավականին շատ տարածված այն լուրը, որ Ռիտա Սարգսյանի մահը կեղծ է և միտումնավոր է արվել"

Հայաստանը կեղևաքող արած հազարավոր հանցագործներից ոչ մեկ չի կալանավորվել և դատապարտվել, ուր մնաց Ռիտա Սարգսյանը հшնցանք կատարած լիներ և նա դատապարտվելուց խուսափելու համար նման սցենար մշակեր, դա ֆանտազիայի ժանրից է:

Նման բան կարելի էր կասկածել այն պարագայում, երբ ամբողջ նախկին ռեժիմը իրենց ծառայողներով դատապարտված լինեին և մնար միայն Ռիտա Սարգսյանը, այդ պարագայում կարելի կլիներ 1% կասկածել, որ նման սցենար է եղել, որպեսզի խուսափի պատասխանատվությունից, ուստի ևս մեկ անգամ խնդրում եմ, որպեսզի չնմանվենք «միշիկ News էրին» որոնք մի կեղծ օդում կախված լուր են տարածում և իրենց վարձու աջարակիցները անմիջապես հավատում և տարածում են:

"Բավականին շատ տարածված այն լուրը, որ Ռիտա Սարգսյանի մահը կեղծ է և միտումնավոր է արվել"

Հ.Գ. Սիրելի գիտակից հայրենակիցներ ջան, արդեն երկար ժամանակ է, ինչ փակ աչքերով երևում է, որ հայ հասարակության ենթագիտակցության մեջ շատ բան է փոխվել և հայ հասարակությունը օր օրի ավելի օբեկտիվ է և չի մտածում իր այսօրվա մասին, այլ մտածում է ազգի և իր հայրենիքի ապագայի մասին:

"Բավականին շատ տարածված այն լուրը, որ Ռիտա Սարգսյանի մահը կեղծ է և միտումնավոր է արվել"

Ուստի նման բաներ տարածելով, փորձում են ոչ միայն հայ հասարակությանը պառակտել, այլ նաև փորձում են հասարակությանը հասցնել այն գիտակցության աստիճանին, որ այլևս Հայ հասարակությունը ամեն ինչին կասկածի, այլևս ոչ մի բանի չհավատա և անհավատ կործանվի ու կորցնի իր ինքնիշխանությունը, իսկ որոշ ժամանակ անց նույնիսկ իր ընտանիքի անդամներին չվստահի: Խնդրում եմ լինենք իրական և միասնական»:

Понравилась статья? Поделиться с друзьями: