Անչափ համեղ կարկանդակներ․ խմորի պատրաստումը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե

Այսօր առաջարկում ենք պատրաստել համեղ կարկանդակներ, որոնց պատրաստման պրոցեսը բավականին դյուրին է։ Այս կարկանդակների խմորի պատրաստումը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե։

Անչափ համեղ կարկանդակներ․ խմորի պատրաստումը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե

Դե իսկ պատրաստման մյուս փուլերը կարող եք կազմակերպել այն ժամանակահատվածում, երբ պատրաստի խմորը մի կողմ դրած կլինեք։ Խճողակի ընտրությունը ձերն է, կարող եք լցոնել ինչով կուզեք։ Այս բաղադրատոմսը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են ուտել կարկանդակներ, սակայն չեն սիրում ներգրավվել խմորի պատրաստման գործընթացի մեջ։

Անչափ համեղ կարկանդակներ․ խմորի պատրաստումը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե

Եվ այսպես, այս համեղ կարկանդակները պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Ալյուր — 4 բաժակ(մոտավոր)

Շաքարավազ — 2 ճ\գ

Աղ — 1\2 թ\գ

Բուսայուղ — 2 ճ\գ

Կաթ — 500 մլ

Խմորիչ (չոր) — 11 գ

Անչափ համեղ կարկանդակներ․ խմորի պատրաստումը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե

համար նախատեսված այս բոլոր վերոնշյալ  բաղադրիչները խառնել իրար մինչ կստացվի համասեռ զանգված, այնուհետև փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և դնել սառնարան։ Այնտեղ պահել երկու ժամ, որից հետո դուրս  բերել, շաղախել ալյուրով և ձևավորել կարկանդակներ։

Անչափ համեղ կարկանդակներ․ խմորի պատրաստումը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե

Կարկանդակները կարող եք լցոնել ձեր ցանկությամբ ցանկացած տեսակի խճողակով։ Կարող եք պատրաստել և՛ թավայում՝ տապակելով բուսայուղի մեջ, և՛ ջեռոցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: