«Անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ.» Ալբերտ Հովհաննիսյանի հոր ուշագրավ հրապարակումը

Անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակը, իր սոցհարթակում գրում է հետևյալը. «Իմ հայ ժողովուրդ, անընդհատ զանգեր ու նամակներ եմ ստանում՝ ծանոթներից ու անծանոթներից, բաց ու փակ համարներից, անանուն ու կեղծ էջերից:

"Անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ." Ալբերտ Հովհաննիսյանի հոր ուշագրավ հրապարակումը

Ասել եմ ու ստիպված եմ կրկնել, որ բավական է անտեղի շահարկել իմ արած քայլերը: Այո՛, ես իմ որդուն՝ Ալբերտին, Հայրենիքին տալուց բացի շատ ու շատ այլ գործեր եմ արել Հայրենիքի պաշտպանությանը նպաստելու համար և հիմա էլ պատրաստ եմ ամեն ինչի, բայց առանց հանրայնացնելու, առանց ավելորդ պաթոսի:

"Անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ." Ալբերտ Հովհաննիսյանի հոր ուշագրավ հրապարակումը

Ինձ բազում նամակներ են գրում և փորձում քննադատել կամ շատ դեպքերում հունից հանել փակ էջերով, այդպիսի մարդկանց պարզապես կասեմ, որ անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ:

"Անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ." Ալբերտ Հովհաննիսյանի հոր ուշագրավ հրապարակումը

Ավելին՝ ի պատասխան ձեր շատ նամակների, ուզում եմ վերահաստատել, որ չեմ եղել քաղաքական որևէ թիմում, չեմ էլ պատրաստվում ներքաշվել քաղաքական խաղերի մեջ: Իմ հավատամքը ուժեղ Հայաստանն է և միասնական հայ ժողովուրդը, ինչի համար իրենց կյանքը չխնայեցին իմ և շատերի զավակները:

"Անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ." Ալբերտ Հովհաննիսյանի հոր ուշագրավ հրապարակումը

Փառք մեր հերոսներին և հավերժ խոնարհում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: