Ռաֆայել Աբգարյանը ծառայել է Արցախի զորամասերից մեկում՝ Ջալալ Հարությունյանի հրամանատարության ներքո: Նա իր սոցհարթակում երբեմն ուշագրավ դրվագներ է պատմում զինծառայության օրերից, որոնք կապված են Ջալալ Հարությունյանի հետ:
Ռաֆայել Աբգարյանը հերթական պատմությունն է պատմել լեգենդար հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ կապված մի միջադեպի մասին: Նա գրել է.
«Մի օր բանակում հեռախոս գտան մոտս, առավոտ զեկուցեցին Ջալալին, կանչեց մոտը ռազվոդից հետո, գնացի, տրիբունայի վրա կայնած էր՝ ձեռները փորին: Ներկայացա.
— Պարոն գնդապետ, սերժանտ Աբգարյանը ներկայացել է ձեր հրամանով:
— Էդ հի՞նչ հեռախոսա իլալ, բլյած:
— Դասակի հրամանատարինը, պարոն գնդապետ (սպաներից մեկը ասել էր կասես իմնա, որ դիվիզիոնի վրա չեպե չգա):
— Երդվի՛ մորդ արև, Աբգարյան:
(լռություն)
— Մարտի, մարտի բլյած (մարտի՝ պառկած առաջ ես գնում սողալով) տասնը օր գաուբախտ, տասնը օր ասում եմ Ավանեսով, տասնը օր թող նառերին նի կյա վեր հսկանա:
Ռաֆայել Աբգարյանն իր պատմությունն ավարտել է «Անմնացորդ սպարապետ Ջալալ Հարությունյան» հեթեգով: