Արամեն նոր երգ է ներկայացրել․ տեսահոլովակի պրեմիերա․ «Երազանքս կատարվել է»

Արամեն օրերս իր սոցհարթակում հայտնել էր, որ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի նոր տեսահոլովակ։ Տեսահոլովակն այսօր՝ հունվարի 15-ին,  երգիչը հանրայնացրեց յութուբյան ալիքում։ Երգը կոչվում է «Երազանքս կատարվել է»։

Արամեն նոր երգ է ներկայացրել․ տեսահոլովակի պրեմիերա․ "Երազանքս կատարվել է"

Երաժշտության և բառերի հեղինակը Սոս Թադևոսյանն է, ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը, կոմպոզիցիան պատկանում է Նարեկ Գեղամյանին։

Արամեն նոր երգ է ներկայացրել․ տեսահոլովակի պրեմիերա․ "Երազանքս կատարվել է"

Գեղեցիկ մեղեդին ապահովում է նաև սաքսոֆոնը, որը նվագում է Գևորգ Կարապետյանը, ձայնագրում՝  Արսեն Բարսամյան, խմբագիրը Կարեն Մելքումյանն է։ Այս երգը նվիրված է Գևորգ և Անուշիկ Կարապետյաններին։ Այն երկու սիրող սրտերի միացման մասին է, սիրո մասին, սիրած էակի մասին է այս  երգը, ով ամենասիրունն է, ով թագուհի է։

Արամեն նոր երգ է ներկայացրել․ տեսահոլովակի պրեմիերա․ "Երազանքս կատարվել է"

Երգն ամբողջությամբ սիրո խոստովանություն է։ Տեսահոլովակում հարսանեկան տեսարաններ են։ Մեկնաբանություններից ենթադրվում է, որ  Արամեի երկրպագուները անչափ հավանել են թե՛ երգի բառերը, թե՛ մեղեդին և թե՛ տեսահոլովակը, նրանք հիացական խոսքեր են հայտնել ևս մեկ հրաշք երգի կատարման համար։

Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: