«Եղբայրս չեկավ տուն.» անասելի հուզիչ երգ՝ նվիրված Դավիթ Հովհաննիսյանի վառ հիշատակին

Արցախյան վերջին պшտերազմը բազում նոր ստեղծագործությունների ստեղծման պատճառ է դարձել: Արտյոմ Հովհաննիսյանն անչափ հուզիչ երգ է ներկայացրել՝ նվիրված եղբոր՝ Դավիթ Հովհաննիսյանի վառ հիշատակին:

"Եղբայրս չեկավ տուն." անասելի հուզիչ երգ՝ նվիրված Դավիթ Հովհաննիսյանի վառ հիշատակին

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արտյոմ Հովհաննիսյանն է: Նա երգում է մարտի դաշտից այդպես  էլ չվերադարձած իր եղբոր մասին: Երգը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Եղբայրս չեկավ տուն»:

"Եղբայրս չեկավ տուն." անասելի հուզիչ երգ՝ նվիրված Դավիթ Հովհաննիսյանի վառ հիշատակին

Երգը փոքրիկ պատմություն է երկու եղբայրների ծառայության մասին: Եղբայրները ծառայության ընթացքում դիրքերում իրենց ծնողների մասին են երազում, սակայն ամուր կանգնած են և պաշտպանում են հայրենիք հողը:

"Եղբայրս չեկավ տուն." անասելի հուզիչ երգ՝ նվիրված Դավիթ Հովհաննիսյանի վառ հիշատակին

Բայց տեղի է ունենում անդառնալին. Դավիթը անմահանում է դիրքերում: Մյուս եղբայրը՝ Արտյոմն իր երգում ներողություն է խնդրում մորից, որ եղբայրը տուն չի եկել: Դավիթն իր կյանքը նվիրել է հայրենիքին, որ մյուսները խաղաղ ապրել կարողանան իրենց երկրում:

Արտյոմ Հովհաննիսյանի անչափ հուզիչ երգ-պատմությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: