Սևակ Ամրոյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել. «Մուրազ ձի», բաց չթողնե՛ք

Ժողովրդական կատարումներով հայտնի ու սիրված դարձած երգիչ Սևակ Ամրոյանը բավականին ակտիվ գործունեությամբ շարունակում է վերակենդանացնել մեր աշուղական, գուսանական երգերը՝ դրանց նոր կյանք տալով:

Սևակ Ամրոյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել. "Մուրազ ձի", բաց չթողնե՛ք

Երգիչը հերթական պրեմիերան է ներկայացրել: Այս անգամ նա նորովի, նոր գործիքավորմամբ ու տեսահոլովակով մատուցում է Աշուղ Գևորգի «Մուրազ ձի» վերնագրով ստեղծագործությունը:

Ստեղծագործությունը մատուցվում է ուշագրավ ու գեղեցիկ տեսահոլովակի զուգակցությամբ: Տեսահոլովակի ռեժիսորը Գուրգեն Ջանիբեկյանն է: Նա կարողացել է ստանալ գեղատեսիլ հայոց լեռների ողջ հմայքն ու ազդեցիկությունը:

Սևակ Ամրոյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել. "Մուրազ ձի", բաց չթողնե՛ք

Երգի հետաքրքիր գործիքավորմամբ զբաղվել է Գարիկ Գևորգին: Սևակ Ամրոյանն այս անգամ ևս համագործակցել է ինքնատիպ երաժիշտ Դեր Հովայի հետ: Երգիչը դեռ աշնանն էր ակնարկել, որ աշխատանքներ են տարվում այս երգի մշակման և նորովի ներկայացման համար:

Սևակ Ամրոյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել. "Մուրազ ձի", բաց չթողնե՛ք

Արդյունքն արդեն պատրաստ է: Սևակ Ամրոյանի կատարմամբ նորովի մատուցվող «Մուրազ ձի» աշուղական հայտնի ու սիրված երգը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: