Անմահացած Կարեն Հովագիմյանի անչափ ցավալի պատմությունը. նա եղել է վերջերս փրկված 6 զինվորների խմբի հետ. ճանաչենք մեր հերոսներին

Կարեն Հովագիմյանը ժամկետային զինծառայող էր: Նա իր ծառայությունն անց էր կացնում Արցախում՝ Ջաբրաիլի զորամասերից մեկում: Կարենը ծնվել էր 2001 թվականին: Նա ծնունդով Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքից էր. ընտանիքն ապրում է Արմավիրում:

Անմահացած Կարեն Հովագիմյանի անչափ ցավալի պատմությունը. նա եղել է վերջերս փրկված 6 զինվորների խմբի հետ. ճանաչենք մեր հերոսներին

Ցավալի զուգադիպությամբ Կարենի զինծառայության շրջանը համընկնում է վերջերս ավարտված արցախյան վերջին պшտերազմի հետ: Կարենն իր ծառայակից ընկերների հետ պատվով ու խիզախությամբ է կարողանում դիմագրավել հակառակորդի հшրձшկումներին:

Անմահացած Կարեն Հովագիմյանի անչափ ցավալի պատմությունը. նա եղել է վերջերս փրկված 6 զինվորների խմբի հետ. ճանաչենք մեր հերոսներին

Կարենը զոհվել է հոկտեմբերի տասներկուսի թեժ մարտերի ժամանակ: Նա մարտական գործողություններին մասնակցել է Հադրութում, միշտ եղել է ընկերների կողքին, չի լքել իրեն վստահված դիրքն ու ընկերներին:

Անմահացած Կարեն Հովագիմյանի անչափ ցավալի պատմությունը. նա եղել է վերջերս փրկված 6 զինվորների խմբի հետ. ճանաչենք մեր հերոսներին

Կարենը եղել է Հադրութի տներից մեկում թաքնված վեց զինվորների խմբի հետ: Նա վիրավորում է ստացել, դիմացել է երկու օր, սակայն երրորդ օրը, ցավոք սրտի, մահացել է: Մինչև վերջերս ընտանիքի անդամները հույս ունեին, որ Կարենին ողջ են գտնելու:

Կարեն Հովագիմյանի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ: Հերոսին հողին են հանձնել հունվարի տասներեքին: Կից ներկայացնում ենք Կարենի մասին մի փոքրիկ տեսանյութ. խոսքերն ավելորդ են:

Понравилась статья? Поделиться с друзьями: