Գևորգ Մանուկյանը հայ հեռուստադիտողի համար ճանաչելի և սիրելի դարձավ հայտնի «Բանակում» հեռուստասերիալի շրջանակներից, որը հետագայում ունեցավ նաև իր շարունակությունը՝ «Քաղաքում» վերնագրով:
Չնայած նա դրանից հետո փորձեց իրեն դրսևորել նաև որպես հաղորդավար, նույնիսկ երաժշտական ոլորտում փորձեց ներկայանալ՝ երգ ձայնագրելով, սակայն նա սիրելի և ճանաչելի է շարունակում մնալ հենց որպես «Բանակում»-ի դերասան:
Այս սերիալների մեջ Գևորգը հանդես էր գալիս Մելոյի կերպարում, ով մշտապես տարատեսակ կոնֆլիկտների մեջ էր, մասնավորապես ուշագրավ էին նրա հարաբերությունները Սուսիկի՝ Անահիտ Կիրակոսյանի կերտած կերպարի հետ:
Խարիզմատիկ ու ակտիվ դերասանը խոստովանում է, որ կյանքում ինքը փոքր-ինչ «վшյրենի» է մարդկային փոխհարաբերություններում: Այս ընթացքում Գևորգ Մանուկյանը հասցրել է ամուսնանալ: Գևորգի կինը Աննա Իգիթյանն է: Նրանք արդեն չքնաղ դստրիկ ունեն:
Դերասանը խուսափում է հանրայնացնել ընտանեկան թեմաներին առնչվող տեղեկություններ, քանի որ չի սիրում անձնականը հանրային դարձնել: Սակայն համացանցում կան դերասանի ամուսնության արարողության գեղեցիկ կադրերից մի քանիսը: