Զանգել էր ընկերոջն ու ասել` մամային ծաղիկներ կտանես, պապային էլ` լավ կնայես. Գևորգ Խաչատրյանի կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Գևորգ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 14-ին: Գևորգ Խաչատրյանը, դպրոցական ուսումնառությունն ավարտելով, ընդունվել էր Երևանի ինֆորմատիկայի քոլեջ՝ սովորելով ծրագրավորում: Ապա սովորել է Ռուսական պետական Ագրարային համալսարանի հայկական մասնաճյուղում, որի մագիստրատուրան պատրաստվում էր շարունակել բանակում զինծառայությունն ավարտելուց հետո:

Զանգել էր ընկերոջն ու ասել` մամային ծաղիկներ կտանես, պապային էլ` լավ կնայես. Գևորգ Խաչատրյանի կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Գևորգը շատ կենսասեր ու կենսախինդ երիտասարդ էր: Սիրում էր երաժշտություն լսել, մեքենա վարել. նա առհասարակ սիրում էր կյանքը:

Զանգել էր ընկերոջն ու ասել` մամային ծաղիկներ կտանես, պապային էլ` լավ կնայես. Գևորգ Խաչատրյանի կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Նա զինծառայությունը սկսել էր 2020 թվականի ամռանը: Գևորգն ու ընտանիքի անդամները շատ դրական էին տրամադրված նրա զինծառայության նկատմամբ: Զինվոր որդին հաճախ էր խոսում ծառայության մասին, հիշվող ու տպավորիչ պահերի մասին պատմում ծնողներին:

Հարազատները Գևորգին վերջին անգամ տեսել են նրա ծննդյան օրվա նախօրեին: Դրանից հետո մեկնարկեց աննախադեպ պшտերшզմը, որիժամանակ իր խիզախությամբ աչքի ընկավ նաև Գ. Խաչատրյանը: Նա ամենօրյա կապի էր դուրս գալիս ծնողների հետ, որ փարատի նրանց անհանգստությունը:

Զանգել էր ընկերոջն ու ասել` մամային ծաղիկներ կտանես, պապային էլ` լավ կնայես. Գևորգ Խաչատրյանի կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Գևորգի վերջին զանգը հոկտեմբերի իննին է եղել, իսկ ընկերներին պատվիրել է ծաղիկներ տանել սիրելի մայրիկին: Այժմ Գևորգը հանգչում է Եռաբլուրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: