Ջաբրաիլի սպա Ռաֆայել Մխչյանի կիսատ մնացած հերոսական ուղին. նա մեկ տարի առաջ էր ամուսնացել. ճանաչենք մեր հերոսներին

Ռաֆայել Մխչյանը Ջաբրաիլում հերոսացած սպաներից է, ավագ լեյտենանտ, ով մասնակցել է նաև ապրիլյան պшտերшզմին: Նա ապրիլյանի ժամանակ աչքի էր ընկել հերոսական պահվածքով:

Ջաբրաիլի սպա Ռաֆայել Մխչյանի կիսատ մնացած հերոսական ուղին. նա մեկ տարի առաջ էր ամուսնացել. ճանաչենք մեր հերոսներին

Ռաֆայելը հայտնի էր որպես պարտաճանաչ ու պատասխանատու զինվորական, ընկերական և հարազատների շրջապատում նրան «Կյաժ Ռաֆ» էին ասում: Ռաֆայելը նախորդ տարի էր ընտանիք կազմել:

Ջաբրաիլի սպա Ռաֆայել Մխչյանի կիսատ մնացած հերոսական ուղին. նա մեկ տարի առաջ էր ամուսնացել. ճանաչենք մեր հերոսներին

Ռաֆայելի նախաձեռնությամբ նորաթուխ ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվում Արցախ: Ընտանիքը հաստատվում է Ռաֆայելի համար հարազատ դարձած Ջաբրաիլում, իսկ կինն սկսում է աշխատել տեղի դպրոցում:

Ջաբրաիլի սպա Ռաֆայել Մխչյանի կիսատ մնացած հերոսական ուղին. նա մեկ տարի առաջ էր ամուսնացել. ճանաչենք մեր հերոսներին

Այս ներդաշնակ կյանքը, ցավոք, երկար չի տևում: Ընտանիքի և բոլոր հայերի առօրյա ներդաշնակությունն ու անդորրը խախտում է Ադրբեջանի նախաձեռնած պատերազմը: Սեպտեմբերին Ռաֆայելն ընտանիքով եկել էր Հայաստան՝ արձակուրդի:

Ջաբրաիլի սպա Ռաֆայել Մխչյանի կիսատ մնացած հերոսական ուղին. նա մեկ տարի առաջ էր ամուսնացել. ճանաչենք մեր հերոսներին

Իմանալով մեկնարկած պատերազմի մասին՝ Ռաֆայելը թողնում է կնոջը, հիվանդ հորը, մորն ու քրոջը՝ անմիջապես բռնելով Ջաբրաիլի ճանապարհը: Նա գնում էր՝ իր զինվորներին փրկելու, քանի որ վստահ էր, որ նրանք առանց իրեն չեն կարող ապահով լինել:

Понравилась статья? Поделиться с друзьями: