Ծննդատանը կինը գաղտնի որդեգրել է հրաժարված փոքրիկին` բոլորին ներկայացնելով, որ իր զույգ երեխան է

Այս պատմությունը 90-ականներից է, բայց հերոսները պատմում են միայն հիմա: Մեր հերոսուհին պատմում է՝ երբ ամուսնու հետ սպասում էին չորրորդ երեխայի ծնունդին, շատերը կարծում էին՝ նրանք զույգ են ունենալու, քանի որ տղա երեխաները զույգ էին, թեպետ ո՛չ իր, ո՛չ ամուսնու ցեղում չկային զույգ երեխաներ:

Ծննդատանը կինը գաղտնի որդեգրել է հրաժարված փոքրիկին` բոլորին ներկայացնելով, որ իր զույգ երեխան է

Այդ պատճառով շրջապատը, իմանալով, որ կինը հղի է, առաջնային հարցը ինչ տալիս էր, դա այն է, թե կրկին զույգ են ունենալու, թե ոչ: Ուլտրաձայնային հետազոտության միջոցով պարզ է դարձել, որ չորրորդ հղիությունը միապտուղ է և հաստատ զույգ չեն ունենալու: Երբ եկավ ժամանակը կնոջը պառկածրեցին միատեղ պալատում, որի համար նրանք ամուսնու հետ նախօրոք վճարել էին:

Ծննդատանը կինը գաղտնի որդեգրել է հրաժարված փոքրիկին` բոլորին ներկայացնելով, որ իր զույգ երեխան է
Իսկ մի քանի ժամից նրան բերեցին իր տղային՝ կերակրելու: Մի քանի րոպեից նրա պալատ է մտնում գլխավոր բժիշկը և մի փոքր խառնված ասում․ «Մեզ մոտ այսպիսի իրավիճակ է․․․Առավոտյան 18-ամյա ծննդկանն աղջիկ է ունեցել, հրաժարական է գրել, տաքսի կանչել և գնացել ծննդատնից։ Նա հազիվ էր քայլում ծննդաբերությունից հետո, բայց ոչ մի ավելորդ րոպե չցանկացավ մնալ ծննդատանը։ Ստիպված էինք բաց թողնել նրանց, իսկ աղջնակն այնքան լավիկն է, առողջ է, իսկ դուք հենց զույգ էիք սպասում։ Ես մտածեցի գուցե կվերցնեք երեխային։ Մենք կգրենք, որ դուք եք նրան ծննդաբերել։ Չեմ ցանկանում երեխային մանկատուն ուղարկել․ այնտեղ ինչ կյանք են տեսնելու երեխաները։ Իհարկե, ամենն ապօրինի է, բայց կարելի է պաշտոնական կերպով որդեգրել, սակայն ամիսներ կանցնեն ու դեռ փաստ չէ, որ այն ձեզ կհասնի։ Չեմ ցանկանում, որ այդ երեխան մանակատանն ապրի, իսկ դուք մեծ փորձ ունեք, արդեն զույգ երեխա եք ունեցել»,- նշել է գլխավոր բժիշկը՝ Լյուբով Ստեփանովնան։

Մեր հերոսուհին երկար չմտածեց և, խորհրդակցելով ամուսնու հետ, համաձայնվեց, քանի որ ամուսինն աղջիկ էր ուզում։ Երեխային անվանակոչեցին Օքսանա։ Բոլոր ծանոթներին ու բարեկամներին նրանք ասացին, որ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում լինում է, որ առաջին երեխան փակում է երկրորդին և չի երևում, այդ պատճառով հարազատները շատ հարցեր չէին տալիս:

Մեր հերոսուհին և ամուսինը միայն գիտեն Օքսանայի պատմությունը։ Հիմա երեխաներն արդեն մեծացել են ու ոչ ոք անգամ չի կասկածում, որ Օքսանան որդեգրված է։

Понравилась статья? Поделиться с друзьями: