«Ես պետք է առաջինը գնամ, առաջինն էլ գամ». ռազմաճակատ մեկնելիս մորն ասել է Արցախյանպատերազմում զոհված հերոս Գարիկ Ավետիսյանը: «Ամեն ինչ նախապես դասավորված էր անում: Դեռևս մանկուց նրան սովորեցրել էի, որ անկախ, համարձակ լինի: Այդպիսի որակներով էլ նա մեծանում էր»,-ասում է Գարիկ Ավետիսյանիմայրը՝ Գոհար Բաբայանը:
Երազում էր խոհարար դառնալու մասին: Մայրը հիշում է՝ դեռևս փոքրուց խոհանոցը պաշտում էր, հաճախ էր մայրիկի պատրաստելու ընթացքում խանգարում և չարաճճիություններ անում:
Ծառայության ընթացքում դժվարություններից երբևէ չի խոսել, երբ հարցրել են ինչպես ես, մի պատասխան է ունեցել «Ամեն ինչ լավա»:
Ծնողներն ամեն օր եկեղեցի էին գնում, աղոթում, որ իրենց որդուն Աստված վտանգից պահի: Ռազմաճակատում վարորդ էր, երբ ծնողներին հայտնել էին գույժը, մի պահ չէին հավատացել այդպիսի մեքենա իրենց որդին չի վարում, մայրը ամուսնուն ասել էր՝ որդին վիրավոր է, դեռ գալու է, դեռ կտեսնեն իրենց զավակին:
Մայրը վերջին անգամ դեպքից 3 օր առաջ է զրուցել որդու հետ: Մի բան է ասել. «Մամ, ինձ չզանգեք, շատ վտանգավոր է»: Վերջին բառերը մինչև այժմ հնչում են մոր ականջին:
Գարիկ Ավետիսյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 2-ին,անմահացել հոկտեմբերի 17-ին Մատաղիսում: