Անմահացած Լևոն Ավետիսյանի սխրանքի կիսատ մնացած ուղին. նա սեպտեմբերի 26-ին էր ամուսնացել

Լևոն Ավետիսյանը հետախույզ էր: Նա մեծացել էր հայրենասիրական, զինվորական մթնոլորտում: Նրան միշտ գրավել է զինվորական կյանքը, ուստի ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռшզմական իսնտիտուտ՝ ընտրելով հետախույզի մասնագիտությունը:

Անմահացած Լևոն Ավետիսյանի սխրանքի կիսատ մնացած ուղին. նա սեպտեմբերի 26-ին էր ամուսնացել

Լևոնը դեռ դպրոցական տարիքում Արցախյան պшտերազմից վերադարձած հորից իմացել էր, որ ամենից վտանգավոր ու բարդ գործը հետшխույզի գործն է: Դրա համար էլ ընտրել է հենց այդ ուղղությունը:

Անմահացած Լևոն Ավետիսյանի սխրանքի կիսատ մնացած ուղին. նա սեպտեմբերի 26-ին էր ամուսնացել

Նա տասնհինգ տարի կրել է զինվորականի համազգեստը՝ հրաշալի կատարելով իր պարտականությունները:

Լևոնն իր խստությամբ ու համակարգային գործունեությամբ երեք տարի անառիկ է պահել Արցախի հարավային դարպասը:

Անմահացած Լևոն Ավետիսյանի սխրանքի կիսատ մնացած ուղին. նա սեպտեմբերի 26-ին էր ամուսնացել

Հայրը պատմում է, որ տղան հրաշալի տիրապետել է հակառակորդի լեզվին: Արցախյան վերջին պшտերազմի մեկնարկի ժամանակ Լևոնն արձակուրդի մեջ էր. նա սեպտեմբերի 26-ին ընտանիք էր կազմել, սակայն, իմանալով լուրը, անմիջապես ներգրավվել է գործողությունների մեջ:

Անմահացած Լևոն Ավետիսյանի սխրանքի կիսատ մնացած ուղին. նա սեպտեմբերի 26-ին էր ամուսնացել

Լևոնն ունի պատվոգրերի մի ամբողջական տրցակ: Նա իր գործի նվիրյալ էր: Չէր սիրում խոսել քաղաքականությունից: Նրա միակ մտահոգությունն ու խնդիրը հայրենի սահմաններն անառիկ պահելն էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: