Անդրանիկ Ապերյան ․ անմահացավ ընկերոջն օգնության շտապելու ճանապարհին

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Հիշենք նրանց դեմքերը, շնորհակալ լինենք մինչ ի մահ, խոնարհվեք նրանց անմար հիշատակի առջև։ Հանուն գալիքի նրանք քայլեցին մահին ընդառաջ, չընկրկեցին ու կերտեցին ապագան։

Անդրանիկ Ապերյան ․ անմահացավ ընկերոջն օգնության շտապելու ճանապարհին

Ոսկե տառերով գրենք նրանց անունները։ Անդրանիկ Ապերյան։ Ծնվել է 2001 թվականին։ Արմավիրի մարզի Վանանդ գյուղից էր։ Երբ տասը տարեկան էր, մեկնել են Ռուսաստանի Դաշնություն։

Անդրանիկ Ապերյան ․ անմահացավ ընկերոջն օգնության շտապելու ճանապարհին

Ութ տարի անց, երբ լրացել է Անդրանիկի 18 տարին, վերադարձել է Հայաստան՝ հայրենիքին ծառայելու նպատակով։Եղնիկներում է ծառայել՝ որպես հետախույզ։ Ծնողներն այդ մասին իմացել են միայն այն ժամանակ , երբ որդին արդեն չկար։ Ծնողներին ոչինչ չէր հայտնում։ Որդու գտնվելու վայրից ծնողները կցկտուր տեղեկություններ էին ստանում  լրատվությունից։

Անդրանիկ Ապերյան ․ անմահացավ ընկերոջն օգնության շտապելու ճանապարհին

Անդրանիկի՝ Շուշիի մատույցներում գտնվելու մասին էլ իմացան ԶԼՄ-ներից։ Ծառայակից ընկերները պատմում են, որ հաճախ Անդրանիկի առաջ քաշած գաղափարի շուրջ են հավաքվել և մարտական գործողություններում հասել հաջողության ։

Անդրանիկ Ապերյան ․ անմահացավ ընկերոջն օգնության շտապելու ճանապարհին

Հերոսն անմահացավ նոյեմբերի 9-ին, երբ տեսավ թշնամու հարվածից ընկավ  ընկերը, բղավեց , առաջ մղվեց օգնության և ընկավ թշնամու գնդակից։

Понравилась статья? Поделиться с друзьями: