Ալեքսան Սիմոնյանը ծնվել է 1997թ.-ին Գյումրիում: 2015 թ-ին ավարտել Գյումրու 45 ավագ դպրոցը և ընդունվել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։
2019-ին ավարտել է և հուլիսի 11-ին զորակոչվել բանակ։ Սկզբում` 6 ամիս ծառայել է Լուսակերտում, իսկ 2020-ի հունվարի 9-ին անցել ծառայության ԱՀ Մարտակերտի շրջանի գյուղ Ներքին Հորաթաղում, որպեսհրթիռահրետանային հաշվարկող։
Պшտերшզմի սկզբնական շրջանում նրանք իրենց դիվիզիոնով տեղափոխվում են Կարմիրավան գյուղում հարմար տեղավորվում և սկսում թշնшմու ջшրդը:
Գյուղին սահմանակից Միր Բաշիր քաղաքում թշնшմին տեղակայել էր իր 703-րդ բրիգադը` զինվшծ ժամանակակից զենքերով, այն մեծ առավելություն ուներ մեր նկատմամբ:
Բայց մեր հերոսական դիվիզիոնը, 25 օր այստեղ մնալով, կարողանում է իր ճիշտ հաշվարկած հրետանային կրшկով նրանց պատճառել տեխնիկայի և մարդուժի հսկայական վնաս: Մերոնք, նույնիսկ, վնասում են հենց Միր Բաշիր քաղաքը և այնտեղի գործարանները:
Ալեքսան Սիմոնյանն ակտիվ մասնակցել է ռազմական գործողություններին և իր ճիշտ հրետանային հաշվարկով ոչնչացրել թշնшմու մի քանի հրետանային մարտկոց: Կարմիրավանը նրանք կարողացել են այնպես պահել, որ թշնшմու կողմից ներթափանցման ցանկացած փորձ չի ստացվել:
Այստեղ իրենց առաքելությունն ավարտելուց հետո, ինչպես Ալեքսանն է ասում՝ մաքրելուց հետո, ստանում են մարտական առաջադրանք և մեկնում Մարտունի: Կրկին մեզ համար նպաստավոր մարտական դիրք ընդունելուց հետո սկսում են հրետшկոծել թշնшմուն, ով սկզբնական շրջանում տեղակայված է եղել Կարմիր Շուկա-Շեխեր հատվածում: Մեր հերոսները իրենց վարած կրшկով կարողանում են թշնшմու հետևակից մաքրել Կարմիր Շուկան, հшրվшծել նրանց հրետանուն և գյուղը վերցնել մեր վերահսկողության տակ:
Մարտադաշտում իր ցուցաբերած մարտական խիզախության համար Ալեքսան Սիմոնյանը ներկայացվել է պետական մեդալի:
Հոկտեմբերի 31-ին, Արցախի սահմանները պաշտպանելիս, քաջաբար ընկել է…
Ալեքը զոհվեց ու Հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքները…