Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն հունվարի 7-ին դարձավ 44 տարեկան: Նրա կինը՝ պրոդյուսեր, սցենարիստ Ջավահիր Եղիկյանը, շնորհավորել է Վիկին:
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
հայ ազգի հպարտություն,
իսկ իմ՝ 💙
երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի .
— քեզ ցանկանում եմ այն ինչ սիրտդ կցանկանա
ասացիր.
-հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ էլ ոչ մի ծնող զավակի կորուստ չտեսնի …
Ցանկանում եմ, որ ամենաառաջինը հենց այդ ցանկությունդ կատարվի …
Վիկի մասին անվերջ կարելի է խոսել, գիտե՞ք, երբեւէ չէի պատկերացնի, որ այսքան ուժեղ ու հզոր մարդը կարող է միեւնույն ժամանակ լինել այսքան արդար ու բարի …
երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունն ու վստահությունը, սերն ու հավատը…
Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ …