Անմահացած Աղաջան Ջանոյանի դժբախտ ճակատագիրը. ճանաչենք մեր հերոսներին

Ջանոյան Աղաջանն ընդամենը տասնութ տարեկան էր: Հունվարի երեսունմեկին պետք է լրանար լուսավոր տղայի տասնինը տարին:

Անմահացած Աղաջան Ջանոյանի դժբախտ ճակատագիրը. ճանաչենք մեր հերոսներին

Աղաջանը ծնունդով Վայքից էր: Նա շատ դժվարին պահեր է ապրել մանկության տարիներին, քանի որ տասնմեկ տարեկան է եղել, երբ մահացել է մայրը:

Ճակատագրի հեգնանքով Աղաջանի տասնմեկամյա եղբայրը ևս տասնմեկ տարեկան էր, երբ կորցրեց սիրելի ավագ եղբորը՝ Աղաջանին: Աղաջանը կենսասեր ու ընկերասեր երիտասարդ էր:

Անմահացած Աղաջան Ջանոյանի դժբախտ ճակատագիրը. ճանաչենք մեր հերոսներին

Նա ընդունվել էր Հերացու անվան բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ և պատրաստվում էր ուսումնառությունը զինծառայությունից հետո:

Անմահացած Աղաջան Ջանոյանի դժբախտ ճակատագիրը. ճանաչենք մեր հերոսներին

Աղաջանի զինծառայությունն ընթանում էր Մարտակերտի Հոռաթաղ համայնքում: Նրա զինծառայությունը մեկնարկել է նախորդ ամռանը: Լինելով ընդամենն ամիսների զինծառայող՝ Աղաջանը խիզախաբար է իրեն դրսևորում մարտի դաշտում՝ հետմահու արժանանալով հերոսի կոչման:

Անմահացած Աղաջան Ջանոյանի դժբախտ ճակատագիրը. ճանաչենք մեր հերոսներին

Աղաջանը մարտի դաշտում հերոսաբար ընկնում է հոկտեմբերի տասներեքին՝ անավարտ թողնելով ապագային վերաբերող իր բոլոր պայծառ երազանքները: Աղաջանի և նրա ընկերների սխրանքը միշտ մնալու է երախտապարտ հայերի սրտերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: