Իտալիայում ինչպե՞ս են դաստիարակում երեխաներին. թերևս պետք է օրինակ վերցնել նրանցից

Իտալացիները բավական կրակոտ և էքսպրեսիվ են։ Հիմնականում դա այն պատճառով է, որ փոքրիկ իտալացուն ծնողները չեն զսպում և նա մեծանում է ամենաթողության և ազատության զգացումով։ Իտալական ընտանիքներում դաստիարակության հիմքում հանդուրժողականությունն ու իրավահավասարությունն է։

Իտալիայում ինչպե՞ս են դաստիարակում երեխաներին. թերևս պետք է օրինակ վերցնել նրանցից

Եկեք միասին պարզենք, թե որոնք են իտալացի ծնողների դաստիարակության հիմնական տարբերակիչ առանձնահատկությունները։

Իտալացի մայրերը հանգիստ են արձագանքում երեխայի լացին

Նրանք դրան պարզապես կարևորություն չեն տալիս։ Եթե մայրը զգում է, որ լացով երեխան փորձում է ինչ որ բանի հասնել, նա պարզապես որևէ կերպ չի արձագանքում լացին։

Իտալացիները հազվադեպ են երեխաներին նկատողություն անում

Նրանք երբեք թույլ չեն տալիս իրենց քաշքշել երեխային, բարկանալ նրա վրա, ձայն բարձրացնել, քննադատել։ Իտալացի երեխաներն այդ պատճառով էլ բարդույթներ չեն ունենում։

Իտալացի ծնողները չեն ստիպում սովորել

Իտալիայում պարտադիր է ինը տարի սովորելը դպրոցում, իսկ հետո արդեն՝ ըստ ունակությունների և ցանկության։

Բացի այդ, Իտալիայում շատ զարգացած է միջին դասը և մասնավոր բիզնեսը։ Դրանց տերերը ձգտում են իրենց գործը փոխանցել զավակներին, հաճախ դա տեղի է ունենում դպրոցից անմիջապես հետո։

Իտալիայում չկան վաղ զարգացման խմբեր

Կան մսուրային խմբեր, ուր երեխաներին կարելի է տանել արդեն երեք ամսականից։ Սակայն եթե մայրը երեխայի խնամքի արձակուրդում է գտնվում, ապա նրա զարգացմամբ էլ ինքը պետք է զբաղվի։ Նա կարող է երեխային մեկ–երկու ժամով ինչ որ խմբակների տանել։ Իտալացիները խաղերով և շփումներով թեթև մանկության կողմնակիցն են։

Դաստիարակությամբ զբաղվում են տատիկները

Իտալիայում ընտանիքը պաշտամունք է։ Ամեն կիրակի իտալական ընտանիքը հավաքվում է տատիկներից մեկի տանը ճաշի։ Մեծերին հարգում են, օրինակ են վերցնում նրանցից, այստեղ շատ հաճախ երեխաներին տատիկն է դաստիարակում։

Իտալացի երեխաները շատ հանդուրժող են

Իտալիայում շատ են եկեղեցական բակերը, որտեղ երեխաներին բարություն են սովորեցնում բարեգործական միջոցառումների միջոցով։ Իտալացի երեխաների համար սովորական բան է կարիքավորների համար գումար, սնունդ կամ հագուստ հավաքելը։

Ինչպես տեսնում ենք, ընտանիքի կյանքն ու երեխաների դաստիարակությունը իտալացիների մոտ հիմնված է սիրո, դեմոկրատիայի և ընտանեկան արժեքների պահպանման սկզբունքների վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: