Ինչպես հայտնի է, Սոլովյովը բավականին հստակ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցի առնչությամբ և երբևէ չի խուսափել այն արտահայտել՝ առիթ եղած դեպքում: Իր հերթական եթերներից մեկի ժամանակ ադրբեջանցի օգտատերերից մեկը նրան հարց է տվել Ղարաբաղի տարածքների մասին:
Սոլովյովը հարցին հարցով է պատասխանել. «Ի՞նչ տարածքների մասին է խոսքը»: Վկայակոչելով պատմությունը՝ լրագրողը հիշեցրել է, որ Ղարաբաղը մինչ խորհրդային կարգերի փլուզումը երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում:
Նա նշել է, որ Ղարաբաղը եղել է Ռուսաստանի կազմում, իսկ այնտեղ դեռ վաղ ժամանակներից ապրել են հայեր: Սոլովյովն անդրադարձել է նաև հայերի պատմականության փաստին, հիշեցրել է Նոյի տապանի և այլ հայտնի իրողությունների մասին, շեշտել հայոց լեզվի յուրահատկության հանգամանքը:
Փաստերով ապացուցելով հայերի հին լինելու մասին, Սոլովյովը նախ քննդատել է ռուսական ղեկավարությանը, որ ժամանակին թույլ գտնվեց և թույլ տվեց, որ այդ տարածաշրջանում այդ հողերի համար նման ատելության ալիք ձևավորվի:
Ապա նա իր քննադատական խոսքն ուղղել է 1994 թվականից ի վեր հայկական իշխանությունների ղեկավարներին՝ ասելով, որ նրանք այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել Ղարաբաղի ստասուսի հարցում: Սոլովյովի ամբողջական խոսքը՝ կից: