Վրացական խոհանոց․ անհավանական համեղ «Լոբիո»

Վրացական խոհանոցն անհավանականորեն համեղ է։ Այս երկրի խոհանոցում ուտեստներն այնքան բազմազան են, որ դժվար թե գտնվի անտարբեր  մեկը։ Վրացական ազգային խոհանոցը բաժանվում է երկու հատվածի՝ արևմտյան և արևելյան։ Առաջինը պատմականորեն ձևավորվել է Թուրքիայի ազդեցության տակ։

Վրացական խոհանոց․ անհավանական համեղ "Լոբիո"

Այս տարածքի ուտեստները ներառում են հիմնականում թռչնամիս, իսկ հացի փոխարեն օգտագործում են եգիպտացորենի ալյուրից պատրաստված հացիկներ՝ մճադի, որը հրաշալի համադրվում է ազգային պանրի տեսակի հետ՝ սուլուգունի։ Արևելյան մասը ձևավորվել է իրանական ազդեցության տակ։ Այստեղ պատրաստում են տավարի, գառան մսից կերակուրներ, իսկ հացն այստեղ  ցորենի ալյուրից է։ Այսօր առաջարկում ենք պատրաստել վրացական անհավանական համեղ ճաշ՝ Լոբիո։

Վրացական խոհանոց․ անհավանական համեղ "Լոբիո"

Անհրաժեշտ մթերքներ՝

Հատիկ լոբի – 1 բաժակ

Սոխ – 300 գ

Սխտոր – 2 պճեղ

Ընկույզ — 50 գ

Տոմատի մածուկ – 1 ճ\գ

Համեմ

Բուսայուղ

Աղ, համեմունքներ (խմելի-սունելի, սև և կարմիր պղպեղներ)

Վրացական խոհանոց․ անհավանական համեղ "Լոբիո"

Նախապես լոբին թրջել 6-7 ժամով, այնուհետև եփել, որից հետո ջուրը թափել՝ թողնելով այնտեղ միայն 2/3 բաժակ ջուր։ Բուսայուղի մեջ տապակել սոխը և սխտորը, վրան լցնել լոբին, ավելացնել տոմատի մածուկը, համեմել և այս ամենի վրա շաղ տալ մանրեցված ընկույզը, գոլորշու մեջ մի փոքր եփել և կրակն անջատելուց առաջ ավելացնել մանր կտրատած համեմը։

Վրացական խոհանոց․ անհավանական համեղ "Լոբիո"

Այն պետք է ունենա մի փոքր մածուցիկ տեսք։

Понравилась статья? Поделиться с друзьями: