Անմահ հերոս Մկրտիչ Վարդանյանի կիսատ մնացած երազանքի ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Մկրտիչ Վարդանյանը ծնվել է 1987 թվականին: Նա Գյումրիից էր: Դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո Մկրտիչը սովորել է ԵՊՀ-ի երկրաբանության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո Մ. Վարդանյանը զորակոչվել է զինծառայության:

Անմահ հերոս Մկրտիչ Վարդանյանի կիսատ մնացած երազանքի ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Զինծառայության ընթացքում աչքի ընկնելով բացառիկ կարգապահությամբ և պատրաստվածությամբ՝ նա զորացրվել է սերժանտի կոչումով, իսկ որոշ ժամանակ անց ծառայության է անցել խաղաղապահ բրիգադում:

Անմահ հերոս Մկրտիչ Վարդանյանի կիսատ մնացած երազանքի ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Խաղաղապահ ծառայության շրջանակներում Մկրտիչը եղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, ինչպես նաև մասնակցել է միջազգային զորավարժությունների՝ լինելով Գերմանիայում և Լիտվայում:

2020 թվականի աշնանային դեպքերի մեկնարկին Մկրտիչը հայրենիք է վերադարձել՝ անմիջապես անցնելով հայրենիքի պաշտպանության կարևոր գործին: Հենց այդ պաշտպանության ժամանակ էլ նա զոհվել է՝ անավարտ թողնելով իր ծրագրերն ու նպատակները իրականացնելու գործընթացը:

Անմահ հերոս Մկրտիչ Վարդանյանի կիսատ մնացած երազանքի ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Նա սիրված ամուսին էր, երկու հրաշալի զավակների հայր: Մկրտիչ Վարդանյանի երազանքները կիսատ ու անկատար մնացեին, քանի որ նվիրյալ հայրոդին իր թանկագին կյանքը նվիրեց սիրելի հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:

Понравилась статья? Поделиться с друзьями: