Այսօր սիրված դերասան Իշխան Ղարիբյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված դերասան Իշխան Ղարիբյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Իշխանը 1983ի հունվարի երեքին։ 2003ին ավարտել է ԵԹԿՊ-ին։ Սովորել է Հակոբ Ղազանչյանի արվեստանոցում։ 1999ից աշխատել է պատանի հանդիսատեսի թատրոնում։ 2013-2014ը ստացել է «Արտավազդ» մրցանակ։

Այսօր սիրված դերասան Իշխան Ղարիբյանի ծննդյան օրն է

1999ից սկսել է աշխատել ՊՀԹ-ում։ Նախորդ տարի Իշխանին առաջարկվեց դառնալ Կապանի դրամատիկականի գեղարվեստական ղեկավար, և նա հեռացավ ՊՀԹ-ից ու այժմ աշխատում է Կապանում։ Նրա առաջին կինը եղել է Անի Բայաթյանը, ումից ունի դուստր՝ Վիոլան։ Այնուհետև Իշխանը ամուսնացել է Ռուսական դրամատիկականի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանի հետ, ումից ունի երկու բալիկ՝ Ալլան և Վահեն։

Այսօր սիրված դերասան Իշխան Ղարիբյանի ծննդյան օրն է

Իշխանը հետաքրքիր բեմական կերպարներ ունի ստեղծած, որոնք առանձնանում են խարակտերային հետաքրքիր լուծումներով։ Իշխանը նաև հրաշալի նվագում է ու երգում է։ Նաև սերիալային գործունեություն է ծավալում։ «Ազիզյաններ» սերիալի նրա կերպարը շատ հիշվեց ու ընդունվեց հանդիսատեսի կողմից։

Այսօր սիրված դերասան Իշխան Ղարիբյանի ծննդյան օրն է

Այժմ գրեթե չի նկարվում, որովհետև որպես ռեժիսոր է ներկայանում Կապանի դրամատիկականում։

Понравилась статья? Поделиться с друзьями: