«Մեր կյանքը ծաղիկ է: Ո՞վ գիտի, թե երբ են թափվելու նրա պսակաթերթերը». Ճապոնական իմաստնությունից

«Մեր կյանքը ծաղիկ է: Ո՞վ գիտի, թե երբ են թափվելու նրա պսակաթերթերը». Ճապոնական իմաստնությունից

«Մեր կյանքը ծաղիկ է: Ո՞վ գիտի, թե երբ են թափվելու նրա պսակաթերթերը». Ճապոնական իմաստնությունից

Եթե ես դաժան չլինեի, ողջ չէի մնա: Եթե մարդկանց հանդեպ մեղմ չլինեի, արժանի չէի լինի ապրելու:
Ավելի լավ է աղքատ լինել, բայց երջանիկ, ան հարուստ բայց դժբախտ:
Դանակի վերքը սպիանում է, վիրավորանքը՝ ոչ:

Հիմար չէ այն մարդը, ով ներում է: Տխմար է նա, ով չի կարող ներել:
Ուսումը ընդդիմություն է գետի հոսանքին: Հենց որ դադարեք թիավարել՝ ձեզ կտանի հետ: Ով ընդունակ է կծելու կերակրող ձեռքը, նա կլիզի իրեն
ոտքով հարվածողի մաշիկը:
Ձուկը տեսնում է խայծը ու չի նկատում կարթը: Մարդը տեսնում է նպատակը ու չի նկատում վտանգը:
Ինձ շողոքորթողը կողոպտում է ինձ: Ինձ քննադատողն իմ ուսուցիչն է:

«Մեր կյանքը ծաղիկ է: Ո՞վ գիտի, թե երբ են թափվելու նրա պսակաթերթերը». Ճապոնական իմաստնությունից

Գետը կարող է փոխել հունը, լեռը՝ ուրվագծերը: Մարդը չի կարող փոխել իր բնավորությունը:

Իմաստուն մարդը համեստորեն իր գործն է անում: Նա չի պարծենում իր նվաճումներով:
Նյութական արժեքները գոհացում չեն բերում: Գոհացումը նպատակին հասնելու գիտակցումից է ծնվում:
Եթե բախտն ինձ երջանկություն է սահմանել, միտք ունի՞, արդյոք, շտապել:

«Մեր կյանքը ծաղիկ է: Ո՞վ գիտի, թե երբ են թափվելու նրա պսակաթերթերը». Ճապոնական իմաստնությունից

Զսպիր զայրույթդ: Դա քեզ կփրկի հարյուրավոր դառնաղետ օրերից:
Գեղեցկուհին տգեղների չարությունն է հարուցում: Ազնիվ մարդը՝ վատաբարոների:
Ազատ ժամերին մի մոռացիր անցյալը: Գիշերային անդորրում հիշիր, թե ինչ է եղել ցերեկը:
Մեր կյանքը ծաղիկ է: Ո՞վ գիտի, թե երբ են թափվելու նրա պսակաթերթերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: