Հունվարի մեկին լույս աշխարհ է եկել սիրված արտիստուհի Շուշաննա Թովմասյանի և ռեժիսոր Վահե Սայանի առաջնեկը: Բալիկը տղա է: Ծնողները նրան Միկա են անվանել: Միկա Սայանը ծնողների ամենից հրաշալի և թանկագին նվերն է այս Ամանորին:
Այս մասին իմանում ենք արտիստուհու ինստագրամյան հարթակից: Նա հրապարակել է իր նորածին բալիկի ոտքի լուսանկարը, որի վրա կա ժապավեն բալիկի ծննդյան տվյալների մասին: Շուշաննան այդ լուսանկարը հանրայնացրել է հետևյալ մեկնաբանությամբ. «Քո սերը մի ուրիշ աշխարհ է»:
Այս հրապարակումն իր սոցհարթակում տարածել է Թագուհի Օհանյանը՝ իր ուրախությունն արտահայտելով այդ առիթով: Նա դեռ երկու օր առաջ իր սոցհարթակում հրապարակում էր արել, որտեղ գրել էր, որ Շուշաննայի բալիկն արդեն ճանապարհին է, իսկ մորքուրը՝ ինքը, անհամբեր սպասում է իր սիրելի զարմկին:
Շուշաննան իր հրապարակման ներքո բազմաթիվ շնորհավորական բարեմաղթանքներ է ստացել: Նրա երկրպագուները սիրով կիսել են սիրելի արտիստուհու ուրախությունը: