Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև․․․

Սիրանույշ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև․․․

Դավիթ Ամալյանը տարեմուտի մեր ապրածի ու չապրածի, մեր զգացածի ու չզգացածի, մեր գտածի ու կորցրածի սիմվոլը դարձավ։
Տարեմուտի գիշերն այս մարդու շնորհիվ ինչքան բան ընկավ իր տեղը՝ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի ու իրականության ընկալման տեսանկյունից։

Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև․․․

Ով մինչև այդ իրավիճակը չէր ընկալում՝ սկսեց ընկալել, ով ոչինչ չէր զգում՝ սկսեց զգալ, ով բացարձակ թեմայի մեջ չէր ու միայն սեղանով ու կերուխումով էր տարված՝ մտան թեմայի մեջ բոլորը միանգամից։

Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև․․․
Ընկերներիցս մեկն էր զանգել, ասում էր սեղան, բնականաբար, չենք դրել. խեղդված, հուզված Եռաբլուրի ուղիղ եթերն էինք նայում, ուզեցի բերանս մի բան քցեմ, մեկ էլ որ չտեսնեմ ուղիղ եթերով Եռաբլուրում՝ որդու շիրիմի մոտ Ամալյանը «Շնորհակալ եմ» է երգում…Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև։
Պապանձվելու տարեմուտ էր…

Իրենց շնորհիվ է, որ մենք կանք ու լինելու ենք դեռ աշխարհի քարտեզի վրա…

Խոնարհվում ենք
Շնորհակալ ենք

Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: