Անխոս, այս տարվա մեկնարկն անսովոր է բոլոր հայերի համար: Ամանորյա խորհուրդն այս տարի բոլորովին այլ է: Շատ-շատերի համար այն վերածվել է մեր հերոսների հիշատակը ոգեկոչելու արարողություն: Մարդկանց մեծ մասը ամանորյա գիշերն անց է կացրել Եռաբլուրի բարձունքում:
Այն հայերը, ովքեր տանն են մնացել, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանում են, կամ արտերկրում, տնից են ոգեկոչել մեր հերոս տղաների հիշատակը: Դերասան Արմեն Պետրոսյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել:
Լուսանկարն ամանորյա է, սակայն այս անգամ տխուր՝ հայտնի պատճառով: Լուսանկարում դերասանն է, իր երեք զավակները, կինը և իրենց շունը: Արմեն Պետրոսյանը լուսանկարին կից գրել է հետևյալ մեկնաբանությունը. «Այս տարի Նոր Տարին դիմավորեցինք աղոթքով և մեկ ընտանեկան լուսանկարով»:
Նա իր հրապարակումն ավարտել է «Աստված հայ ժողովրդի հետ», «Փառք մեր զինվորներին» հեշթեգներով: Դերասանին հրապարակման ներքո շնորհավորական մեկնաբանություններ են գրել նրա էջի հետևորդները: