«Ռուսաստանն այնքան դիվանագիտորեն գործեց, որ ամոթ է այն անվանել դիվանագիտություն.» ռուս լրագրող

Ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայան, ով արցախյան առաջին ազատամարտի տարիներին եղել է Արցախում՝ լուսաբանելով եղածը, այս օրերին ակտիվորեն հետևում էր տեղի ունեցողին: Նա անդրադարձել է նաև աղմուկ հանած փաստաթղթին:

"Ռուսաստանն այնքան դիվանագիտորեն գործեց, որ ամոթ է այն անվանել դիվանագիտություն." ռուս լրագրող

Լրագրողը գրել է. «Պшտերազմի ավարտի մասին փաստաթուղթը կարդալուց հետո ես ընդարմացա: Նախ հնարավորություն տալ Ղարաբաղում ոչնչացնել ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է կյանքի համար, ինչպես նաև կյանքերը, իսկ հետո սպասել կամ իրավիճակ ստեղծել և նման համաձայնագիր ստորագրել:

"Ռուսաստանն այնքան դիվանագիտորեն գործեց, որ ամոթ է այն անվանել դիվանագիտություն." ռուս լրագրող

Ո՞ւր էիք, պարոնայք ստորագրողներ, երբ սկսվեց պատերազմը. մտածեցիք, որ սա կինոնկար է և շուտով կավարտվի՞: Գուցե զինվորական համազգեստ հագնեիք ու գնայիք առաջնագիծ: Հրաշալի գիտեք, որ այն պայմանները, որ ստեղծում եք Արցախում ապրողների համար, անհնարին են ապրելու համար:

"Ռուսաստանն այնքան դիվանագիտորեն գործեց, որ ամոթ է այն անվանել դիվանագիտություն." ռուս լրագրող

Թե՞ ոչ, չե՞ք հասկանում: Ես շատ լավ գիտեմ Արցախը, գիտեմ Լաչինի միջանցքը, որի երկայնքով առաջին անգամ, վերջին պատերազմի ընթացքում, գիշերը սլացել եմ դատարկ վառելիքի բեռնատարով, և այն պшյթեցվեց: 30 տարի մարդիկ վերականգնում և բուժում էին իրենց հողը, իսկ դուք, միամիտ, ենթադրաբար հավատում եք, որ այս ամսվա ավերումներից հետո սկսվելու է բարեկամություն:

"Ռուսաստանն այնքան դիվանագիտորեն գործեց, որ ամոթ է այն անվանել դիվանագիտություն." ռուս լրագրող

Հայերը պայքարել են ոչ թե տարածքի, այլ իրենց տան, իրենց երեխաների ապագա կյանքի համար, և նրանց պարզապես բռնшբшրել են բոլորը, ովքեր ստորագրել են այս փաստաթուղթը… Ռուսաստանն այնքան դիվանագիտորեն գործեց, որ ամոթ է անվանել այն դիվանագիտություն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: