Դժվարին ու ծանր իրադարձություններով լեցուն օրերը գլորվում են, իսկ որդեկորույս ծնողների համար իրենց զավակների բացակայությունը մնում է անփարատելի և անամոք: Այս ընթացքում շատերը հասցրեցին անկեղծորեն սիրել պատերազմի լուսավոր հերոսներից մեկին՝ Ալբերտին:
Ալբերտի հանդեպ եղած հանրային մեծ սերն ուղեկցվում է նրա ծնողների, հոր մարդկային բացառիկ որակների, զսպվածության դրսևորումների հանդեպ այլոց մեծագույն հարգանքով:
Ալբերտի հայրը ժամանակ առ ժամանակ սոցհարթակում արտահայտում է իր սրտի անկեղծ զգացողությունները, այն անափ կարոտը, որ այս ընթացքում կուտակվել է որդու բացակայության արդյունքում:
Անչափ հուզիչ է Ալբերտի հոր վերջին հրապարակումը, որ նա արել է Ամանորի շեմին: Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Իմ հերոս տղա, էնպես կուզենայի իմ ապրելիք տարիները քեզ տայի ու այսօր դու էլ ապրեիր մեր կողքին, ինչպես շատերը, որ կարոտն ու թախիծն չպարուրեր մեզ: Կարոտել ենք քեզ, Ալբերտս»:
Արտակ Հովհաննիսյանը նաև նոր ընտանեկան լուսանկարներ է կցել իր գրառմանը: