Հանրահայտ արտիստուհի Անի Պետրոսյանը գրում է. «Բարի գալուստ ադրբեջան պրն Փաշինյան: Հայաստանի ողնաշարը ջարդում են։ Ոչինչ, էսօր էլ պատերիս կդնենք, որ Գորիսից Կապան միջպետական ավտոճանապարհին ցուցատախտակ են տեղադրում՝ «բարի գալուստ ադրբեջան»։
Կվրդովվենք,մի քանի հարյուր լացակումաց էմոջի կդնենք ու կանցնենք առաջ։ Եվ ոչ մի հարցի պատասխան էլ չենք ստանա։ Սյունիքը գնալով անպաշտպան է դառնում։ Իսկ մեզ համոզում են,թե ամեն բան կարգին է: Ու ձևի համար, մի պետական մարմին չկա, էդ ցուցանակը տեղադրողների կողքին կանգնած։ Ինչ էինք՝ ինչ դառանք»:
Իսկ մեկնաբանություններում դերասանուհին ավելացրել է. «Եթե ըստ պայմանագրի, պшտերшզմի ավարտեցի հետո ամեն կողմը պիտի մնար էն դիրքերում, որտեղ կանգնած են,ի՞նչ 20 կմ֊ի մասին է խոսքը։
Թե՞ ամեն բան պիտի ի շահ ադրբեջանի լուծվի։ Զարմանում եմ էս մտածելակերպի վրա»,- իր խոսքն ավարտել է դերասանուհին: