Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է։ Ծնվել է Մհերն 1930ին՝ Լենինականում։ Մշեցու ու վանեցու ընտանիքում։ Սովորել է նկարչական ստուդիաներում։ 1945-1946ը Մռավյանի թատրոնին կից է աշխատել։ 1947ից հիմնարար խմբի մեջ է մտել։ 1951-1956ը սովորել է թատերականում։
1956ից աշխատել է Գ․Ս․ անվան թատրոնում։ 1959ին նկարվել է «01-99» ը կարճամետրաժում և այդտեղ կերտած դերը մինչև այժմ չի մոռացել հանդիսատեը։ Բացառիկ տաղանդի ու յուրահատուկ էկրանային զգացողության շնորհները աննկատ չմնացին ու Մհերին անընդմեջ սկսեցին հրավիրել տարբեր տեղերից՝ նկարվելու։
Կոմիկական ամպլուան, Մհերը վարպետորեն փոխում էր դրամատիկական ամպլուայի։ Այդպիսի վառ օրինակներից ՝ «հին օրերի երգը»։ Իրականում այդքան կոմիկական ու հումորային ներուժներ ունեցող արտիստը, անկարագրելի դժբախտ էր կյանքում։ Աննկարագրելի ցավեր էին նրա կյանքում անձնական դաշտում։
Եվ ցավոք անհուսությունը ու որդու տառապաքներին չդիմանալը, կնոջ հոսպիտալացումը, որդու անբուժելի հիվանդությունը, հանգեցրին վախճանին մեծ արտիստի։ Նա մահացավ 1993ին դեկտեմբերի 29ին։