Ճանաչենք մեր հերոսներին․ Արսեն Դավթյանի մասին մանրամասնում է զարմուհին

Ճանաչենք մեր հերոսներին դեմքով։ Ճանաչենք մեր և թշնшմու միջև վահան դարձած առյուծներին։ 2001 թվականին ծնված Արսեն Դավթյանը այսօր ծառայության վեցերորդ ամսում պիտի լիներ։

Ճանաչենք մեր հերոսներին․ Արսեն Դավթյանի մասին մանրամասնում է զարմուհին

Զարմուհին Արսենի մասին ասում է․ «Անսահման կյանք կար նրա մեջ։ Սիրո, բարության , լույսի, ժպիտի խտացումն էր Արսենը»։Պատմում է նաև, որ հեռախոսով խոսելիս Արսենն ասում էր՝ կգամ, կպատմեմ՝ կմտածեք գժվել եմ։ Այդպես էլ չեկավ ու ոչինչ էլ չպատմեց։ Բայց հարազատներն ամեն օր սպասում է նրան, սպասում, որ կգա և կպատմի հերոսական պատմություններ։

Ճանաչենք մեր հերոսներին․ Արսեն Դավթյանի մասին մանրամասնում է զարմուհին

Ընտանիքն աղոթում ու հավատով սպասում էր։ Պшտերшզմի առաջին օրվանից ահը սրտներում, շունչները պահած ու դողացող ձեռքերով կարդում էին հրապարակված ցուցակները և խորը հոգոցով մի կողմ դնում հեռախոսը, երբ չէին գտնում անունը։

Ճանաչենք մեր հերոսներին․ Արսեն Դավթյանի մասին մանրամասնում է զարմուհին

Եվ մի օր էլ Արսեն Դավթյան անուն ազգանունը հարազատները կարդում են հրապարակված ցուցակում․․․ քար կտրում։ Արսենը ծառայել է Հադրութում, Մարտունիում, ապա Շուշիում։ Ծառայել է 2,5 ամիս և մшրտնչել 40 օր։ Նրա պшյքարն արդար էր ու հերոսական, Արսենը կռվեց հանուն հայրենիքի, հանուն հողի, հանուն վաղվա սերնդի։

Ճանաչենք մեր հերոսներին․ Արսեն Դավթյանի մասին մանրամասնում է զարմուհին

Պшյքարեց, հաղթեց , բայց ընկավ Շուշիում։ Մեկ օր ու մի քանի ժամ և նա ողջ կմնար։ Միայն թե պшտերшզմն ավարտվեր մեկ օր ու մի քանի ժամ շուտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: