Հայտնի է դարձել, որ Շուշիում шվերվել է Վազգեն Սարգսյանի արձանը: Այդ դեպքը մեծ քննարկումների առիթ է առաջ բերել: Անի Խաչատրյանը, արձագանքելով ցավալի դեպքին ու դրանից բխող արձագանքներին, գրում է.
«Մի հրճվեք Շուշիում Սպարապետի արձանի հետ տեղի ունեցածից, մի օգտագործեք թշնшմnւ ձեռքի գործը ներքաղաքական նպատակով, մի արեք, ցավը մի ավելացրեք: Սպարապետը հավերժ է, Սպարապետը Հայաստանինն է, մենք՝ Սպարապետինը»:
Իսկ ավելի ուշ նա ավելացրել է. «Շուշին էլ` իր Ղազանչեցոցով և մնացած պատմական եկեղեցիներով, նույն վիճակում է։ Արձանը քար է, ու կոնկրետ այս արձանը իմաստ ուներ, երբ Շուշիում էր և խորհրդանշում էր հաղթանակը, առանց Շուշիի, Ստեփանակերտում այն խորհրդանշելու էր պարտությունը։
Վազգենն անգամ արձանով չի կարող պարտության խորհրդանիշ լինել ,և սա ակնհայտ է բոլորի համար, իսկ այն մարդիկ, ովքեր սա քաղաքական շահարկման թեմա են դարձնում, մեղմ ասած անբարո են ու թուրքի քարոզչության տարածող»: