Արտոն, Արսենը և Գոռը մանկության անբաժան ընկերներ էին, ովքեր պատերազմի ժամանակ միասին են եղել ու նույն ճակատագրին արժանացել: Անի Քոչարն իր սոցհարթակում մի փոքրիկ անդրադարձ է արել երեք ընկերների ողբերգական ճակատագրի մասին:
Նա գրել է. «Նոր Նորքի 2 րդ զանվածից էին տղաները: Սեպտեմբերի 28-ին կամավորական հիմունքներով մեկնում են ռшզմաճակատ։ Մասնակցել են Հադրութի պաշպանական մшրտերին, այնուհետև եղել են Մարտունի քաղաքում։
Նրանց ամբողջ բանակը պատերազմի օրերին ճանաչել է որպես հերոս մասիվցիք անվամբ։ Արտոն, Արսենը, Գոռը մանկության ընկերներ էին, երբեք իրար մենակ չէին թողնում եվ նույնիսկ զnհվելուց իրար մենակ չթողեցին։ Երեք անբաժան ընկերները զnհվել են միասին՝ հաց ուտելիս, անoդաչուի հшրվшծից:
Հոկտեմբերի 30-ին Արտոի հետ խոսեցինք պետք է հաջորդ առավոտ արձակուրդ գային տղեքը։ Մեր խոսելուց կես ժամ անց զոհվում են մեր հերոս մասիվցիները,- մեծ ցավով պատմում են հերոսների ընկերները: Հավերժ հիշատակ»