Գեղեցիկ խոսքերը, քաղցր կենացներն ու Բաքվում չայ խմելու լոլոները քանդեցին մեր տունը. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել․

Գեղեցիկ խոսքերը, քաղցր կենացներն ու Բաքվում չայ խմելու լոլոները  քանդեցին մեր տունը. Տարոն Չախոյան

Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մեկ՝ շատ պարզ սկզբունքով պետք է առաջնորդվեն, քիչ խոսալ և շատ գործ անել:
Պետական բարձրաստիճան պաշտոնյան չպետք է ժամանակ վատնի անընդհատ խոսալու վրա, այլ պետք է անդադար աշխատի ու վերջինիս փոխարեն իր իսկ արած գործերը կխոսան։

Խոսալ բոլորն էլ կարող են, ականջահաճո բառեր ու խոսքեր գրեթե բոլորն էլ կարող են ասել, բայց ի վերջո բոլորին արդյունքն է հետաքրքիր, այլ ոչ թե այդ ընթացքում ասված գեղեցիկ խոսքերը։
Արցախյան առաջին պատերազմից մինչ այսօր ասված գեղեցիկ խոսքերը, քաղցր կենացներն ու Բաքվում չայ խմելու լոլոները քանդեցին մեր տունը։

Ասում էինք, խոսում էինք, գլուխ էինք գովում, բայց գործ չէինք անում, Արցախյան առաջին պատերազմից հետո ազատագրված տարածքների առաջնագծի խրամատները մինչ այսօր նույնն էին մնացել, բան չէր փոխվել, փոխարենը գեղեցիկ խոսացել էինք ու կենաց խմել։

Գեղեցիկ խոսքերը, քաղցր կենացներն ու Բաքվում չայ խմելու լոլոները  քանդեցին մեր տունը. Տարոն Չախոյան
Անգամ տարրական ինժեներական աշխատանքներ չէին արվել։ Քար չունեի՞նք, ցեմենտ չունեի՞նք, ավազ չունեի՞նք, երկաթ չունեի՞նք… ամեն բան էլ ունեինք, պարզապես գործ անելու ցանկություն չունեինք ու փոխարենը սիրուն խոսքեր ասելու ցանկություն ունեինք։
Հենց մեր պոռոտախոսությունն էլ քանդեց մեր տունը, իսկ անցյալից դասեր չքաղելու դեպքում կշարունակի էլի քանդել, մինչև որ օճորքը գլխներիս փուլ չգա։

Понравилась статья? Поделиться с друзьями: