Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարը և սիրառատ գրառմամբ հանդես եկել

Աննա Դովլաթյան և Դավիթ Աղաջանյան զույգն ամիսներ առաջ դուստր էր ունեցել։ Նրանք իրենց սոցհարթակում բավականին ակտիվ են․ հաճախ են հրապարակում  իրենց դստեր լուսանկարներն ու հրաշք փոքրիկի մասնակցությամբ տեսանյութեր։

Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարը և սիրառատ գրառմամբ հանդես եկել

 

Երգչուհի Աննա Դովլաթյանը իր ինստագրամյան օգտահաշվում հանրայնացրել է գեղեցկադեմ դստրիկի լուսանկարը։ Լուսանկարն ունի Ամանորյա թեմատիկա, որին կից երգչուհին սիրառատ գրառմամբ է հանդես եկել և իր մայրական սերն ու գոհունակությունը հայտնել հրաշք Կարինային։

Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարը և սիրառատ գրառմամբ հանդես եկել

Փոքրիկն արդեն հինգ ամսական է։ Երգչուհին մասնավորապես գրել է․ «Կյանքի հեքիաթը ամբողջական է դառնում երբ լույս աշխարհ է գալիս քեզնից ծնված նոր կյանքը, իսկ երբ նա ժպտում է աշխարհը կանգ է առնում ամենալուսավոր կետում ու ամեն օր նրա հետ շարունակում ես ապրել այդ հեքիաթի մեջ»։ Երգչուհու ինտագրամյան հետևորդները  բազմաթիվ սիրառատ մեկնաբանություններով  են հանդես եկել ։

Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարը և սիրառատ գրառմամբ հանդես եկել

Ավելի վաղ Աննան հանրայնացրել էր դստեր մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ փոքրիկ Կարինան սավառնում է։

Երգչուհին տեսանյութին կից գրառման մեջ նշել էր, որ նա իր դստրիկին հաճախ լուսատտիկի թևերով է պատկերացնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: