Սարգիս Իսկանդարյանը մեր անմահացած հերոսներից է: Նա զnհվել է սեպտեմբերի 29-ին: Սարգիսը որպես պահեստազորային Արցախ էր մեկնել պшտերшզմի մեկնարկի հենց առաջին օրը: Սարգիսը զոհվել է անաօդաչու սարքի հшրվшծից:
Սարգսի տղան՝ Լևոնը, չի կարողանում համակերպվել հայրիկի մահանալու, նրա չլինելու մտքի հետ: Այսօր բոլորել է Լևոնի ծննդյան վեցամյակը: Նրան նվերներ ու անակնկալներ են մատուցել մտերիմներն ու տարբեր բարեգործական ծրագրերի ներկայացուցիչներ:
Մինչդեռ Լևոնը երազում է իսկական qենքի և սահման գնալու մասին: Նա կարծում է, որ հայրը դեռ կանգնած է սահմանին: Մայրը պատմում է, որ փոքրիկ Լևոնը հաճախ է նայում հոր լուսանկարներին: Դրանք թերթելիս Լևոնը լաց է լինում:
Նա մի անգամ իր պապիկին հարցրել է, թե արդյոք նրա հայրը երբ է մահացել: Երբ իմացել է, որ ծերության ժամանակ, ցավով ասել է, որ իր հայրն այդպես էլ չմեծացավ: