Եղնիկների արծիվը՝ Քյոխը

Կան հերոսներ, որ ծնվում են հենց հերոս լինելու համար, եթե կռիվ են տալիս, ոչ թե աթոռի, այլ հողի համար: Արցախի «Եղնիկներ» զորամասի շուրջ առասպելներ են հյուսվում, ծնողներն այնտեղ վախենալով և հպարտությամբ են երեխաներին ծառայության ուղարկում,  «Եղնիկներ»-ը չի ընկրկում թշնամու առջև, իսկ այդ զորամասի լեգենդար հրամանատարի Կարեն Ջալավյանի (Քյոխ) մասին երկար կարելի է խոսել: Չկա զինվոր, ով Քյոխին չճանաչի, եթե անգամ  չի ճանաչում, նրա մասին ծառայության ընթացքում անպայման լսած կլինի:

Եղնիկների արծիվը՝ Քյոխը

Թե ինչպիսի «զորամասային հեղափոխություն» նա կատարեց «Եղնիկներ»-ում աշխարհի ոչ մի բանակում չի հանդիպի: Զորամասն ուներ իր կովերը, ընտանի կենդանիները: Նա զորամասում աճեցնում էր հատապտուղներ, գիտեր որ դեղաբույսն ինչի համար է:

Նպատակը մեկն էր՝ իր զինվորները կամ «զավակները», ինչպես ինքն էր կոչում, պետք է անպայման թարմ կաթնամթերք ուտեին՝ ստեղծված հենց զորամասում:

Եղնիկների արծիվը՝ Քյոխը

Իսկ ով չի լսել Արցախի խոտերի բուժիչ հատկությունների մասին: Այդ ամենը Քյոխն հմտորեն օգտագործում էր առողջ, մարտունակ զինվոր ունենալու համար:

Դե էլ ի՞նչ գյուղ առանց «քյոխվա»՝ Քյոխ։ Ահա թե ինչու նա ստացավ Քյոխ անունը:

Եղնիկների արծիվը՝ Քյոխը

Կարեն Աղասու Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, արժանացել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի։ Կարեն Ջալավյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմին։

Понравилась статья? Поделиться с друзьями: