Պետրոսյան Էդգարը վերջին պատերազմի անմահացած քաջերից մեկն է, ում զինծառայության շրջանը համընկել է Հայաստանի համար ճակատագրական օրերի ու դեպքերի հետ:
Էդգարն իր զինծառայությունն անց է կացրել Գորիսում, ապա փոխադրվել Ջաբրաիլ: Էդգարը Ջաբրաիլում զորավարժությունների էր մասնակցում Ջաբրաիլում, երբ մեկնարկեց ցավալի ելքով պատերազմը:
Մարտերի ժամանակ Էդգարը հայտնվել էր շրջափակման մեջ: Հետո նա ընկերների հետ հրաշքով դուրս էր եկել այնտեղից: Միառժամանակ անց՝ հոկտեմբերի երեքին, նա կրկին ընկերների հետ եկել էր Կուբաթլու:
Էդգարը մինչ հոկտեմբերի հինգը մշտական կապի մեջ է եղել հարազատների հետ, նրանց համար նկարներ էր պահել, որ վերադաչձին ցույց տար ու պատմեր անցած օրերի մասին: Սակայն հենց հոկտեմբերի հինգին էլ հակառակորդը գտնում է նրանց զորամասը:
Անօդաչու թռչող սարքի հարվածը ճակատագրական է լինում շատերի, այդ թվում նաև՝ Էդգարի համար: Նա անմահացել է իր շատ ընկերների հետ՝ անմոռանալի հետք թողնելով հայոց պատմության էջերում: