Արամ Ղամբարյան օգտատերը մի զվարճալի նյութ է հանրայնացրել իր էջում, որտեղ փոքրիկի տղայի հետ զրույց է ունենուն նրա մայրը: Մայրն ազգությամբ ռուս է, սակայն փոքրիկի հայրը հայ է: Այս իրողությունը մոր ու փոքրիկի հախուռն քննարկման առիթ է դարձել:
Այստեղից էլ առաջ է գալիս կոնֆլիկտը: Մայրը նշում է, որ երեխան կիսով է հայ, իսկ տղան երկար ժամանակ համառորեն պնդում է, որ ինքը հայ է որ կա: Տղան բավականին անզիջում է իր խոսքում, նա նույնիսկ բղավում ու նյարդայանանում է:
Մայրը փորձում է ճշտել, թե ինչո՞ւ է նա այդպես կարծում, ո՞վ է իրեն այդպիսի բան ասել, իսկ երեխան ասում է, որ հայրն է իրեն ասել, որ ինքը հայ է և վերջ:
Մայրը փորձում է համոզել երեխային՝ հարցնելով, թո ո՞վ է իրեն ծնել, կյանք տվել, բայց փոքրիկն անդրդվելի է մնում:
Մի խոսքով՝ այս զվարճալի իրավիճակը տեսնել է պետք:
Я плакал 😂, С какой детской гордостью он говорит это!
Опубликовано Aram Dzhamgaryan Суббота, 1 августа 2020 г.