«Մի մանկության ընկեր ունեմ, որը շատ-շատ խելացի է…» Բակուր Մելքոնյանի ուշագրավ պատմությունը

Բակուր Մելքոնյանը պատմում է. «Մի մանկության ընկեր ունեմ, որը շատ-շատ խելացի է, վունդերկինդ, դեռ 20 տարի առաջ մի ծրագիր գրեց, իհարկե տքնաջան աշխատանքի ու անքուն գիշերներ անցկացնելով, որը կարողացավ եվրոպական մի ընկերության վաճառել 500000 դոլարով: Երիտասարդները չեն պատկերացնի կես միլիոն դոլարի չափը 20 տարի առաջ:

"Մի մանկության ընկեր ունեմ, որը շատ-շատ խելացի է..." Բակուր Մելքոնյանի ուշագրավ պատմությունը

 

Երևանի լավագույն թաղամասերից մեկում շատ հարմարավետ սեփական տուն գնեց, գեղեցիկ կահավորեց ու դադարեցրեց իր բիզնես գործունեությունը՝ պարզապես դառնալով օնլայն աշխատավարձով աշխատող վերը նշված եվրոպական ֆիրմայում: Երբ ընկերներով հավաքվում էինք, տղաներից մի քանիսը էդ ընկերոջս սկսում էին կշտամբել, թե ինչու էլ նոր ծրագիր չի գրում ու էլի լիքը փող աշխատի, իսկ նա հանգիստ պատասխանում էր՝ ի՞նչի համար էլի տանջվեմ, իմ համար հանգիստ ապրում եմ ընտանիքիս հետ, կինո, թատրոն, սպորտ, ճանապարհորդություններ, կարճ ասած լրիվ բավարարված եմ:

"Մի մանկության ընկեր ունեմ, որը շատ-շատ խելացի է..." Բակուր Մելքոնյանի ուշագրավ պատմությունը

Եթե մարդը բավարվող է և իրեն չեն հետաքրքրում լյուքս մեքենաներ, թանկարժեք զարդեր, բրենդային շորեր, կազինոներ, մի պահ կանգ է առնում և էլ չի ձգտում ավելին ունենալու իր անձնական կյանքի հաշվին, ավելի շատ ժամանակ նվիրում է ընտանիքին:

"Մի մանկության ընկեր ունեմ, որը շատ-շատ խելացի է..." Բակուր Մելքոնյանի ուշագրավ պատմությունը

5 տարի առաջ նման մի որոշում էլ ես ու կինս էինք կայացրել, երբ 13 տարի տանջանքներից հետո ունեինք ստաբիլ եկամուտ, Դիլիջանում սեփական հյուրատուն, չունեինք ոչ մի վարկ կամ պարտք, զզվում էինք լաքշրի կոչված ապրելաձևից և հետևապես չունեինք մոտիվացիա հետագա դժվարությունների մեջ մտնելու: Որոշումը կայացրեցինք 2015 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը:

"Մի մանկության ընկեր ունեմ, որը շատ-շատ խելացի է..." Բակուր Մելքոնյանի ուշագրավ պատմությունը

Որոշումը պահեցինք 4 ամիս: 2016 թվականի ապրիլյան պատերազմը փոխեց իմ մտածելակերպը, հասկացրեց, որ ինչքան էլ դու ուզենաս հանգիստ ու անհոգ ապրել, եթե երկիրդ հզոր չի, մի օր թշնամին կարա գա կանգնի դռանդ առջև:

"Մի մանկության ընկեր ունեմ, որը շատ-շատ խելացի է..." Բակուր Մելքոնյանի ուշագրավ պատմությունը

Իսկ հզոր երկիր ունենալու համար պետք է հզոր հայկական բիզնեսներ լինեն: Երիտասարդներ ջան սկսեք ձեր բիզնեսները, կանգ մի առեք, մի դանդաղեք, այսօրվա արագ տեմպը ռիսկեր և արագ որոշումներ է պահանջում, մտածեք միայն համաշխարհային բրենդներ սարքելու մասին, միայն առաջ և արագ տեմպերով»:

Понравилась статья? Поделиться с друзьями: