Այսօր հիանալի տոն է տաղանդաշատ ու հմայիչ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում։ Այսօր ծննդյան տարեդարձն է տոնում իր որդին՝ Հայկը։ Գեղեցկուհին հմայիչ լուսանկար է զետեղել որդու հետ՝ ջերմագույն մակագրությամբ, որի մեջ արտահայտել է իր նրբին զգացումները որդու նկատմամբ։
«Ութ տարի առաջ այս օրը ծնվեց Հայկս… Նահապետս… Տղաս… Իմ ավագ որդին… Անսահման բարի ու հոգատար… Ես… Հայկս ուղղակի սիրում եմ քեզ…
Ուզում եմ բոլորիս երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանան… Ազգին պիտանի զավակ դառնան… Արցունք չտեսնեն… Ուժեղ ու համարձակ լինեն… Ասպետս… ՀԱՅ Ասպետս… շնորհավոր Ծնունդդ․․․ Բալես , ձագս , ՈՐԴԻՍ…»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ զույգը չորս բալիկ ունի։ Անահիտը հրաշալի է մայրիկ է ամուսնու ավագ դուստրերի համար, իսկ նա սիրելիին երկու որդի է պարգևել։ Դերասանուհին բազմիցս է նշել՝ իրեն ներդաշնակ է զգում բազմազավակ մայրիկի կարգավիճակում։