Սիրված երգչուհիներից Աիդա Սարգսյանը, որ միառժամանակ լուռ էր, նոր գործ է ներկայացրել, որը նվիրված է մեր օրերի ողբերգական դեպքերին, այն ցավալի իրականությանը, որի մեջ հայտնվել են մենք վերջին շրջանում:
Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը տաղանդավոր երգահան Մարինա Թագակչյանն է: Երգը թեմատիկային համապատասխան տխուր և մելամաղձոտ տրամադրություններ է արտահայում ու փոխանցում:
Երգում որքան ցավ ու ափսոսանք է արտահայտվում, նույնքան հայրենի հողը պահելու, հայրենիքի համար պայքարելու պատրաստակամություն է հայտնվում: Հայի ոգին կշարունակի պայքարել՝ հաստատ կանգնելով իր հողի վրա: Իսկ հայրենի հողի պահապանների հանդեպ կարոտը սփոփվում է երկինք նայելով ու այնտեղ արծիվ տեսնելով:
Երգը ներկայացված է թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ: Տեսահոլովակում հայաստանյան և արցախյան մարտերից ու տեսարժան վայրերից ուշարժան կադրեր են, որոնցում արտահայտվում է երգի բովանդակությանը համահունչ պայքարի բարձր ոգին:
Աիդա Սարգսյանի նոր, անչափ հուզիչ երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ: