Փիար մասնագետ և դասախոս Աստղիկ Ավետիսյանը կարևոր խնդրի մասին է բարձրափայնել՝ կոչ անելով կրկին ու կրկին Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալ իր պաշտոնից։
«Մեր եկեղեցին վտանգի մեջ է, մեր սուրբ հավատը ոտնակոխ է լինում, մանավանդ վտանգի մեջ է մեր խեղճ ու կրակ ազգի ամբողջությունը։ Մենք պատմությունից դասեր չենք քաղում։ Թշ նամին ավելի լավն է շատերի համար, քան եկեղեցին, քան` հոգևորականները, մտավորականները, հանրային դեմքերը….
Չարություն, նախանձ, կեղծիք, հայհոյանք, անկիրթ և մեդիաանգրագետ մարդիկ, անբարո մթնոլորտ…. Գահավի ժում ենք…. Նիկոլ Փաշինյան հեռացի՛ր, ավե րակները թո՛ղ, խելացի մարդիկ ելք կգտնեն»։
Մեդիամասնագետը նաև հոգեկան հուզական վիճակի մասին է խոսել՝ բնութագրելով շատերի զգացումներն այս ծանր օրերին․ «Մեր կյանքում խախտվել է ներդաշնակությունը` ճշմարտության, սիրո, փոխհարաբերությունների, բնության…. էլ չեմ ասում համակարգի կազմակերպվածությունը` պետական, ինստիտուցիոնալ….»,- նշել է նա։