Էդիկ ու Արմեն Կարապետյանները Արցախյան վերջին պшտերшզմի թանկագին կորուստներից են: Նրանք հայր ու որդի էին:
Ընդ որում, Արմենը տան միակ որդին էր. նա երկու քույր ուներ: Մայրը ցավով ասում է, որ երկու դուստրերի համար շատ է ուզել եղբայր ունենալ:
Մայրը նշում է, որ իր մտքով երևէ նման բան չէր անցնում: Պատմում է, որ շատ է Աստծուց որդի խնդրել, նա էլ տվել է, սակայն ոնց տվել, այնպես էլ վերցրել է: Արմենն ընդամենը տասնինը տարեկան էր ու ժամկետային զինծառայող էր:
Հայրն էլ պшտերшզմի մեկնարկին դիրքերում որպես պահեստազորային է եղել: Նա որդու հետ մշտական կապի մեջ է եղել: Միմյանց հեռախոսով խրախուսել են հայր ու որդի, իրար ոգևորել, խորհուրդներ տվել, սակայն իրարից հեռու են գտնվել:
Երկուսն էլ անօդաչու թռչող սարքի հшրվшծից են զnհվել: Հոկտեմբերի երկուսին Արմենն է մшհшցու վիրшվnրում ստացել. բեկnրը քներшկին է դիպել, իսկ հաջորդ օրը՝ Էդիկը՝ առանց իմանալու որդու մասին: